Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 24-ին պլանավորում է այցելել Իսրայել։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։
Ամերիկյան իշխանություններն իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել անհապաղ հեռանալ Լիբանանից՝ «անվտանգության ոլորտում անկանխատեսելի իրավիճակի պատճառով»: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։
Նման հայտարարությամբ ավստրալական ABC ռադիոկայանի եթերում հանդես է եկել Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 18-ի առավոտյան պաշտոնական այցով ժամանել է Իսրայել։ Թել Ավիվ Բայդենի այցը կայանում է Իսրայելա-պաղեստինյան հակամարտության կտրուկ սրման ֆոնին։
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության հերթական սրման ֆոնին Գազայի հատվածում ներքին տեղահանվածների թիվը հասել է 1 միլիոնի: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։
Իսրայելը Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին այդ երկիրը շտապ լքելու կոչ է արել։ Հայտարարությունը TACC գործակալության փոխանցմամբ տարածել է Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը։
Նրա խոսքով՝ կատարվածի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ընդ որում, պաշտոնյան որևէ մեկի վրա պատասխանատվություն չի դրել բուժհաստատությանը հարվածելու համար։
Ռուսաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները հոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու դիմում են ներկայացրել՝ Գազայի հատվածում հիվանդանոցին հասցված հարվածի պատճառով։
Հորդանանը չեղյալ է հայտարարել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ հոկտեմբերի 18-ին նախատեսված քառակողմ գագաթնաժողովը։ Այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաընկերությունը՝ հղում անելով այդ երկրի արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադիին: